63-ամյա քաղաքացին տան տանիքում հանկարծամահ է եղել
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15:57-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում քաղաքացին տան տանիքում հանկարծամահ է եղել․ դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ երկհարկանի տան տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս Ջ. Մ.-ն (ծնված 1961 թ.) հանկարծամահ է եղել:
Փրկարարները Ջ․ Մ.-ի դին իջեցրել և մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային: