Թեթև դեպքերում լինում է գլխացավ, 1-2 անգամ փսխում, վատ ինքնազգացողություն, տնային պայմաններում կարող են պայքարել՝ օգտագործելով C վիտամինով հարուստ սնունդ, հեղուկ, հանգստացնող դեղորայք։ Այս ամենից հետո, եթե վիճակը չի լավանում, անմիջապես պետք է դիմել բժշկի։
Եթե ատամի 2/3-ից ավելին քայքայված է լինում, ապա ատամը ենթակա է շապիկավորման։ Ամեն շապիկ ատամի պրոթեզ է, որն ապահովում է ատամի ֆունկցիան ու անատոմիան։ Առանձնացվում է մի քանի տեսակ՝ մետաղական, մետաղ-կերամիկական, մետաղ-պլաստմասսե և լրիվ կերամիկական։ Ամեն մեկն ունի իր առավելությունն ու թերությունը։
Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է, որը կարող է առաջանալ հանկարծակի կամ աստիճանաբար։ ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գաստրոէնտերոլոգ Նինա Մուրադյանի հետ զրույցում փորձել ենք պարզել, թե որոնք են գաստրիտի կամ «изжога»-ի առաջացման պատճառները, ինչպե՞ս կարելի է դրանից խուսափել և ամենակարևորը՝ ինչպե՞ս կարելի է բուժել: – Ի՞նչ է գաստրիտը և ո՞ր դեպքում է […]