Թեթև դեպքերում լինում է գլխացավ, 1-2 անգամ փսխում, վատ ինքնազգացողություն, տնային պայմաններում կարող են պայքարել՝ օգտագործելով C վիտամինով հարուստ սնունդ, հեղուկ, հանգստացնող դեղորայք։ Այս ամենից հետո, եթե վիճակը չի լավանում, անմիջապես պետք է դիմել բժշկի։
Սրտանոթային հիվանդություններ ունեցող և քրոնիկ սթրեսային վիճակում գտնվող մարդիկ ավելի հաճախ են ունենում տհաճ ախտանիշներ եղանակի փոփոխության ժամանակ, ասում է նյարդաբան Ալեքսանդր Եվդոկիմովը։ Նա խոսել է օդերեւութաբանական կախվածության պատճառների մասին։