Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության ժամկետը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ ելույթ ունենալով Գերագույն Ռադայում։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա: Ողջունելով կուրսանտներին՝ Հանրապետության նախագահը շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
Իրանի տարածաշրջանային ախոյանների, ինչպես նաև հավաքական Արևմուտքի նպատակը հստակ է՝ չեզոքացնել Իրանի ազդեցությունն ու դերակատարությունը մեծ Մերձավոր Արևելքում, որը սկսվում է Միջերկրական ծովից ու ձգվում հասնում է մինչ Հարավային Կովկաս ու Կենտրոնական Ասիա, և հասնել Իրանում քաղաքական համակարգի փոփոխության։ Սա միանշանակ է, այս առնչությամբ երկու կարծիք լինել չի կարող, և այս ֆոնին Իրաքում կամ Հարավային Կովկասում Իրանի դեմ գործողությունները ոչ միայն բացառված չեն, այլ ընդհակառակը՝ դրանց հնարավորությունը չափազանց բարձր է։
Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերությունը հայտնել է, որ դադարեցրել է Բաքու-Գրոզնի-Բաքու և Բաքու-Մախաչկալա-Բաքու երթուղով չվերթների իրականացումը մինչև Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ավիաընկերության ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննության ավարտը:
Կատարված խաղադրույքները 3,38 միլիարդ դոլարով ավելին են, իսկ վճարված շահումները՝ 3,09 միլիարդ դոլարով ավել են, քան Հայաստանի պետական պարտքը, որը կազմում է 12,5 միլիարդ դոլար։
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ին ուղղված սուրբծննդյան ուղերձում կոչ է արել արդյունավետ միջոցներ ձեռնարկել Պաղեստինի ժողովրդին օգնելու համար, գրում է Tasnim գործակալությունը։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը կայազորների տարածքում իրականացրել է «Կարգազանց-2024» նշանաբանով 298 միջոցառում, որի ընթացքում ի հայտ են բերվել տարբեր տեսակի կարգապահական խախտումներ։ Բացի այդ՝ ռազմական ոստիկանության զինավտոտեսչության իրականացրած շուրջօրյա ծառայության արդյունքում հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ:
Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական Կազմակերպության և Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության երիտասարդական կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
Ընդհանուր առմամբ Ռուսաստանի Դաշնությունը 68 մլն դոլար է հատկացրել Հայաստանի դպրոցական սնուցման համակարգին. Զախարովա
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է, ժամը 08:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ ՀՀ Ազգային ժողովի հարևանությամբ, բախվել են 46-ամյա Կարեն Մ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և 57-ամյա Կարապետ Մ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
«Մաղթում եմ մարտահրավերների հաղթահարում». Զախարովան հայ ժողովրդին նաև խաղաղություն մաղթեց
Այս իշխանությունը հայրենիքը դարձրել է առուծախի ապրանք, և իր տեսակով խեղճ է, թույլ ու պարտվող, սրանք պատրաստ են ամեն ինչ զիջելու՝ ինչ-որ փշուր պահելու համար։
Ձեր անկեղծ լրագրողական հետաքրքրվածությունը չեմ տեսնում. Զախարովան հունից դուրս եկավ Հայկ Խալաթյանի հարցից
ԵԱՀԿ ՄԽ-ն ենթակա է լուծարման Արևմուտքի ու Երևանի գործողությունների հետևանքով. Զախարովա
Լուկաս Սելարայանը արաբական լիգայի այս մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման` դառնալով 1 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության բոլոր հաղթողներին ու մեդալակիրներին։
Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների աճն այսօր լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Նշված հանցագործությունների աճին նպաստում են ինչպես տրանսպորտային միջոցների քանակի ավելացումը, այնպես էլ այն հանգամանքը, որ տրանսպորտային միջոցներից գողություններ կատարելն ավելի դյուրին է տարբեր պատճառներով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
«Ռուսաստանը հաղթանակ չի խնդրում, այլ հաղթանակը մոտեցնում է». Ի՞նչ կխնդրեր Զախարովան Ձմեռ պապիկին ուղղված նամակում
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և ՔԿԾ պետի տեղակալ Սահակ Գրիգորյանի ուղեկցությամբ գնացել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Նկատենք, որ վերջինս մեծ փափագ ունի ՔԿԾ պետ դառնալու ու այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է տանում:
Թերությունների պատճառով տեսչական մարմինը արգելել է «Աթենք» ընկերության էլեկտրաենթակայանի գործունեությունը
Իսրայելը նոր պայմաններ է առաջադրել՝ կապված Գազայի հատվածում հրադադարի և գերիների վերադարձի շուրջ համաձայնագրի հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հայտարարությունը։
Վերջինիս խոսքով` Հայաստանի այս առաջնությունում շատ մասնակիցներ կային պատանեկան հավաքականից, որոնք դրական տպավորություն են թողել մասնագետի վրա:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ 32 մարդ ողջ է մնացել։
«Այդ քաղաքականությունը մատնոցախաղ է հիշեցնում, դա քաղաքական հավկուրություն է․ եթե այլընտրանք չունես (իսկ մենք տեսնում ենք՝ Եվրոպական միությունը, ինչպես ասում են, գրկաբաց չի սպասում ու նույնիսկ Ուկրաինայի նման փլուզվող ու ջախջախված երկիրը ելք չունի դեպի եվրոպական շուկա), ինչի՞ մասին է խոսքը։ Պետք չէ՛ նման բաներով կերակրել հանրությանը»։
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը:
Դեկտեմբերի 25-ին աշխարհի կաթոլիկները նշում են Սուրբ Ծնունդը. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը սուրբծննդյան ուղերձում համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել, գրում է Al Arabiya-ն:
Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը
Այնուհետև Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանի որոշմամբ՝ Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք: