Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվել է. փաստաբան

Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Այսօրվա դատական նիստով ավարտվեց ապացույցների հետազոտման փուլը, այդ թվում հարցաքննվեցին տուժող Դավիթ Լևոնյանը և վկան։ Ուստի շուտով կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Սույն դատավարության ողջ ընթացքը միայն վերահաստատեց Արթուր Սուքոյանի անմեղությունը»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Արթուր Սուքոյանն ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականն է, որը կալանավորվել էր Civic.am կայքի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի գործով։

Այնուհետև Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանի որոշմամբ՝ Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք:

Տեսանյութեր

Լրահոս