ՊՆ ռազմական ոստիկանության բացահայտած դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ

2024 թվականի ընթացքում ռազմական ոստիկանության աշխատակիցները զորամասերում և մարտական հենակետերում անցկացրել են 6,842 կանխարգելիչ բնույթի միջոցառումներ և անակնկալ ստուգայցեր, որոնց արդյունքում հայտնաբերվել են սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ և արգելված այլ իրեր ու պարագաներ։ Այսմասին հայտնում են ՊՆ-ից:

ՌՈ համապատասխան ստորաբաժանումների կողմից ստացված օպերատիվ տվյալների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են դեպքեր, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ:

ՀՀ ՊՆ ՌՈ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է տարբեր տեսակի զենք-զինամթերք, մասնավորապես՝ գնդացիրներ, ինքնաձիգներ, ատրճանակներ։

Ընթացիկ տարում ռազմական ոստիկանության ծառայողները պարբերաբար այցելել են մարտական դիրքեր։ Բացի այդ՝ ՌՈ կենտրոնական մարմնի, ինչպես նաև սահմանային զորամասեր չսպասարկող ՌՈ տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը ևս այցելել է մարտական դիրքեր, ընդ որում՝ գիշերակացով, նպատակ ունենալով ոչ միայն հսկողություն սահմանել ծառայության պատշաճ կազմակերպման նկատմամբ, այլև վեր հանել առկա խնդիրներն ու հնարավորին չափ օժանդակել դրանց լուծմանը։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը կայազորների տարածքում իրականացրել է «Կարգազանց-2024» նշանաբանով 298 միջոցառում, որի ընթացքում ի հայտ են բերվել տարբեր տեսակի կարգապահական խախտումներ։ Բացի այդ՝ ռազմական ոստիկանության զինավտոտեսչության իրականացրած շուրջօրյա ծառայության արդյունքում հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է պահպանել զինվորական բարեվարքության նորմերը և առաջնորդվել համապատասխան օրենքներով, կանոնագրքերով ու հրամաններով։

Տեսանյութեր

Լրահոս