Բաժիններ՝

Թերությունների պատճառով տեսչական մարմինը արգելել է «Աթենք» ընկերության էլեկտրաենթակայանի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության մասնագետների կողմից տեխնիկական ստուգման է ենթարկվել ՀՀ Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի 1-ին փողոց, 6-րդ փակուղի, թիվ 6 հասցեում՝ «Աթենք» ՍՊԸ տարածքի էլեկտրական լարման կառուցված 2 x 2500 կՎԱ հզորության, 35/0,4 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանը և այն սնող 35 կՎ լարման էլեկտրահաղորդման մալուխային գծի տեխնիկական վիճակը։

Թերությունների պատճառով տեսչական մարմինը արգելել է «Աթենք» ընկերության էլեկտրաենթակայանի գործունեությունը

Մասնավորապես`

  • Չեն ներկայացվել ռելեական պաշտպանության տարրերի փորձարկման արձանագրությունները,
  • ճյուղավորման սկզբում տեղակայված զատիչ կայանի ցանկապատի և տրանսֆորմատորային ենթակայանի ցանկապատերի վրա բացակայում են նախազգուշացնող ցուցանակները,
  • 3.35 կՎ լարման մալուխի վերգետնյա հատվածները պաշտպանված չեն պաշտպանիչ պատյաններով,
  • տրանսֆորմատորային ենթակայանի և զատիչ կայանի հաղորդաձողերի ֆազային գունավորումն իրականացված չեն,
  • ճյուղավորման սկզբում տեղակայված 35 կՎ լարման զատիչ կայանի և գոյություն ունեցող 35 կՎ լարման հաղորդալարերի միացման մանրամասն սխեման նախագծում պատկերված չէ, և հավաքակցման աշխատանքները տվյալ հատվածում ավարտված չեն։

Ուստի, հաշվի առնելով տեխնիկական ստուգմամբ արձանագրված թերությունները, տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում արգելել «Աթենք» ՍՊԸ տարածքի ենթակայանի գործարկումը և ենթակայանը լարման տակ դնելը՝ մինչև համապատասխան թերությունների և խախտումների շտկումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս