Բաժիններ՝

Հյուսիսային Կորեայի զինվորականները ներգրավված են Կուրսկի շրջանում ուկրաինական դիրքերի վրա հшրձակnւմներում․ Զելենսկի

ԿԺԴՀ-ի զինվորականները ներգրավված են Կուրսկի շրջանում ուկրաինական դիրքերի վրա հարձակումներում: Հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այսօր արդեն կան նախնական ապացույցներ, որ ռուսները սկսել են հարձակումների ժամանակ օգտագործել Հյուսիսային Կորեայի զինվորներին, ինչը նկատելի թիվ է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Մինչ այժմ հյուսիսկորեացիներին նկատել են միայն Կուրսկի ուղղությամբ, նշել է Զելենսկին։

«Բայց մենք տեղեկություններ ունենք, որ դա հնարավոր է օգտագործել ռազմաճակատի այլ հատվածներում։ Այս կատեգորիայի մեջ կորուստներն արդեն նկատելի են»,- ասել է նա։

Զելենսկու խոսքով՝ ռուսական բանակը հյուսիսկորեացիներին օգտագործում է Կուրսկի շրջանում խառը ստորաբաժանումներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031