Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանական ուժեր են մոբիլիզացված

Վրաստանի որհրդարանի շենքի հարակից տարածքում, որտեղ քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում, ոստիկանական ուժեր են մոբիլիզացվում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ապրիլի 9-ի և Ճիճինաձեի փողոցներում տեղակայված են պարեկային և քրեական ոստիկանության աշխատակիցներ։

Ոստիկանական ուժեր են միբիլիզագված նաև Ռուսթավելի պողոտայում՝ խորհդարանի դիմաց, որտեղ տեղադրվել է Թբիլիսիի գլխավոր տոնածառը։

Միաժամանակ ոստիկանական ուժեր են մոբիլիզացվում Ազատության հրապարակում, այստեղ ջրցան մեքենաներ են նաև տեղակայված։

Նշենք, բողոքի ակցիան խորհրդարանի շենքի մոտ վերսկսվել է վաղ առավոտից։

Ոստիկանական ուժերը երկաթե պատնեշներով շրջափակել են խորհրդարանի տարածքը, որտեղ իշխող ուժն ընտրում է նոր նախագահ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031