Էստոնիան և ՆԱՏՕ-ն Սիրգալայում իրականացրել են կրակային զորավարժություններ
Էստոնիայի և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները «Կայծակ» անվամբ կրակային զորավարժություններ են անցկացրել Սիրգալայում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Զորավարժությունների շրջանակում դեկտեմբերի 10-ից 12-ը էստոնական և դաշնակից ստորաբաժանումներն համատեղ իրականացրել են մարտական կրակոցներ», – ասված է հաղորդագրության մեջ:
Զորավարժանքներն իրականացվել են մասնավորապես էստոնացի և ֆրանսիացի, բրիտանացի ու ամերիկացի դաշնակիցների մասնակցությամբ։ Ինչպես հայտարարել է ֆրանսիական մարտական վաշտի հրամանատարի օգնականը, կրակոցների ժամանակ պաշտպանական գործողություններ են իրականացվել։
«Զորավարժությունների ընթացքում մենք օգտագործել ենք փոքր և հակատանկային զենքեր, ինչպես նաև «Գրիֆոն» զրահափոխադրիչ՝ ծանր գնդացիրով և ծխային նռնակներով», – ասել է զինվորականը։
Նա հավելել է, որ Էստոնիայի եղանակային պայմանները յուրատեսակ մարտահրավեր էին, քանի որ իրենք սովոր չէին աշխատել նման կլիմայական պայմաններում:



