Նոր Simorgh ռազմատրանսպորտային ինքնաթիռն իր առաջին փորձնական թռիչքն է իրականացրել Իրանում

Իրանական ավիաշինական ընկերության (HESA) մասնագետների մշակած նոր թեթև տրանսպորտային Simorgh ինքնաթիռը հաջողությամբ ավարտել է փորձնական թռիչքը, հայտնում է Mehr գործակալությունը:

Պարսկական դիցաբանության և գրականության մեջ հաճախ փյունիկի հետ համեմատվող (սիմուրգ) գերբնական թռչնի անունը կրող տուրբինապտուտակավոր ռազմական ինքնաթիռը չորեքշաբթի փորձարկվել է Պարսից ծոցի հյուսիսարևելյան Քիշ կղզում անցկացվող Իրանի 12-րդ միջազգային օդատիեզերական ցուցահանդեսի ժամանակ, որը հայտնի է նաև որպես Iran Airshow 2024, հայտնում է PressTV-ն։

«Այս ինքնաթիռը նախագծվել, մշակվել և արտադրվել է միջազգային չափանիշներին և կանոնակարգերին համապատասխան՝ պաշտպանության նախարարության և (ներքին) բարձր տեխնոլոգիական ընկերությունների մասնակցությամբ։ Այն ներկայացվել է… այս ցուցահանդեսում»,-հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Ամիր Նասիրզադեն։

Նա նշել է Իրանի պաշտպանական և ռազմական ոլորտներում ձեռք բերված նվաճումները՝ նշելով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ավիացիոն արդյունաբերության մեջ զգալի առաջընթաց է գրանցվել, և Իրանը այժմ կարող է արտադրել բարդ ռազմական տեխնիկայի լայն տեսականի:

Տեսանյութեր

Լրահոս