Բաժիններ՝

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պարզաբանում է տարածել Մխչյանի և դրան հարակից մի շարք բնակավայրերի բնակիչների բողոքի առնչությամբ

ՀՀ Արարատի մարզի Մխչյան և դրան հարակից մի շարք բնակավայրերում բնակչության շրջանում ներտնային գազասպառման համակարգերում նախագծով նախատեսված սպառումից բացի իրականացվում է նաև ջերմոցային տնտեսությունների ջեռուցում (անվտանգության պահանջների խախտմամբ, մասնավորապես ինքնակամ միացումների միջոցով), ինչի հետևանքով գերազանցվում են նախագծով նախատեսված բնական գազի կենցաղային հաշվառման հանգույցների գազասպառման ծավալների թույլատրելի սահմանաչափերը:

Ընկերության մասնաճյուղի մասնագետները ձեռնամուխ են եղել իրականացնել ինքնակամ, ապօրինի փոփոխությունների վերացման և սպառման փաստացի ծավալները նախագծով նախատեսված ծավալներին համապատասխանեցնելու աշխատանքներ, սակայն բնակչության շրջանում ի հայտ են եկել դժգոհություններ, որի արդյունքում խոչընդոտվել է վերը նշված գործառույթների իրականացումը:

Ինչպես անվտանգության պահանջների ապահովման, որին Ընկերությունը պարբերաբար անդրադառնում է, այնպես էլ սպառած բնական գազի թերհաշվառման դեպքերը բացառելու նպատակով՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն առաջարկում է խնդրահարույց հարցի կարգավորման և նախագծերում համապատասխան փոփոխություններ իրականացնելու նպատակով դիմել Ընկերության համապատասխան ԳԳ մասնաճյուղերի տարածքային տեղամասեր:

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է լրացուցիչ անգամ նշել, որ համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագների՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների համար սահմանված է և գործում է արտոնյալ սակագին:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս