Բաժիններ՝

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Իսրայելի հարվածներից մեկ տարում ավելի քան 4000 զոհի մասին

Լիբանանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը թարմացրել է 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի հետ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական ռմբակոծությունների և հրետակոծությունների զոհերի տվյալները։ Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 4047 մարդ, 16 593 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Աբյադը նշել է, որ սեպտեմբերի 15-ից ի վեր, երբ սկսվեցին Բեյրութի և այլ քաղաքների ինտենսիվ ռմբակոծությունները, զոհվել է 3402 մարդ, վիրավորվել ավելի քան 14 600 մարդ։ Ըստ պաշտոնյայի՝ իր տրամադրած տեղեկատվությունը վերջնական չէ։ 

«Փլուզված տների տակ կան մահացածների դիեր, որոնողափրկարարական աշխատանքները մի շարք վայրերում շարունակվում են», – ասել է նա։

Նոյեմբերի 27-ին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։

Փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի տեղակայումը երկրի հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իր հերթին, Իսրայելը կսկսի մինչև 60 օրվա ընթացքում աստիճանաբար իր զորքերը դուրս բերել Լիբանանի տարածքից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031