Ամաչում եմ ասել` ինչ է արել Հովիկ Աղազարյանը, եկել, ինձ պատմել է. ուզում էի` անձամբ իրեն խեղդեի. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ երեկ տեղեկանալով, թե ինչ արտահոսք է արել ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը, ցանկություն է ունեցել նրան խեղդել։

Նշենք, որ դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։

Աղազարյանն իր հերթին դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից։

Սիմոնյանն ասաց, որ Փաշինյանը հաճախ է հանդիպել խմբակցության հետ, իր միջազգային հանդիպումների, հարևան երկրի ղեկավարի հետ հանդիպումներից մանրամասներ ներկայացրել, իսկ երեկ իրենք պարզել են՝ այդ կոմունիկացիայի ընթացքում ինֆորմացիաներ կան, որ դուրս են եկել Աղազարյանից ու հայտնվել մամուլում։

«Ես շոկի մեջ էի։ Անկեղծ եմ ասում՝ մինչև երեկ ամեն հնարավոր ձևով փորձել եմ պարոն Աղազարյանին ինչ-որ ձևով պաշտպանել, բայց երեկ ես ուզում էի` անձամբ իրեն խեղդեի»,- ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահն ասաց, թե չի ուզում մանրամասների մեջ մտնել, բայց, որքան հասկանում է, Հովիկ Աղազարյանը շփումներ է ունեցել բոլոր հնարավոր մարդկանց հետ, ովքեր իրեն դիմել են։

Սիմոնյանն ընդգծեց, որ Աղազարյանը չի զղջացել իր արածների համար։

«Ընդհակառակը, ավելի ագրեսիվ էր, ավելի հակառակվում էր իմ մոտ, և ոչ միայն, տպավորություն էր ադեկվատության հետ կապված»,- նշեց Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս