
Անթալիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Անթալիայի Գազիփաշա թաղամասի ափերի մոտ տեղական ժամանակով 12:09-ին 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել Միջերկրական ծովում՝ 32,69 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է Անթալիայի կենտրոնում, ինչպես նաև Մերսինում։