Ինձ ապօրինի հեռացրել են աշխատանքից, այսքան տարի Փաշինյանից մի բան չեմ պահանջել. Ավտոբուսի վարորդ
Այսօր առավոտյան ժամը 6-ին եղել եմ ավտոբուսների պարկում, նկատել են, որ աշխատանքի չեմ, մտածել են, որ ես եմ կազմակերպել կամ հրահրել գործադուլը, բայց ես այստեղ կանգնած մարդկանց 30 տոկոսին էլ չեմ ճանաչում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է գործադուլին միացած վարորդներից Արմեն Մանուկյանը՝ պատասխանելով հարցին՝ բազմաթիվ վարորդներ են միացել գործադուլին, բայց դուք քչերից եք, որին հեռացրել են աշխատանքից, ինչո՞վ եք պայմանավորում դա:
Նա նշեց, որ «ժոնգ տոնգ» ավտոբուս է վարում արդեն ուղիղ մեկ տարի է:
«Ի վիճակի չեմ այլ աշխատանք անեմ, առոջությունս չի ներում, իսկ չի ներում որովհետև ես առավոտյան ժամը հինգին արթանանում եմ, մինչև հասնում եմ պարկ լինում է 6-ը, 6:30: Գնում եմ մեքենան ընդունում եմ, բարձրանում եմ, մտնում եմ գիծ, մինչև ամեն ինչը վերջանում է, լինում է 00:40: Տուն եմ հասնում 10-20 րոպե ժամանակահատվածում, լինում է ժամը մեկը: Ես պետք է հանգստանամ, որ պատրաստ լինեմ հաջորդ 22 ժամվա համար աշխատելուն»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ են իրականացնում: Քաղաքապետարանից նախ նշել էին, որ դիմելու են անհրաժեշտ քայլերի և կոմպրոմիսի չեն գնալու, ապա արդեն հայտնի դարձավ, որ 18 վարորդ ազատվել է աշխատանքից: