Աշխարհաքաղաքական վտանգներով շրջապատված Հայաստանը տեխնոլոգիական ստարտափների համար հարթակ է ստեղծում. Al Jazeera
Աշխարհաքաղաքական վտանգներով շրջապատված Հայաստանն ակտիվ հարթակ է ստեղծում տեխնոլոգիական ստարտափների համար։ Դրա մասին ասվում է AlJazeera-ի նյութում։
Նախկին խորհրդային պետությունն աջակցում է աճող տեխնոլոգիական էկոհամակարգին՝ աշխարհաքաղաքական լարվածություն տիրող տարածաշրջանում իր տնտեսությունը խթանելու համար:
Հարավային Կովկասը տեխնոլոգիական ստարտափի բարգավաճման համար լավագույն վայրը չէ: Սիլիկոնյան հովտից 7000 մղոն հեռավորության վրա ընկած և դեպի ծով ելք չունեցող Հայաստանը բոլոր ընկնում է կողմերից աշխարհաքաղաքական քամիների տակ: Հյուսիսում և հարավում, համապատասխանաբար, գտնվում են Ռուսաստանը և Իրանը, երկու երկրներն ամենախիստ պատժամիջոցների տակ են: Երկիրն արևելքից և արևմուտքից սահմանակից է Թուրքիային և Ադրբեջանին, հակառակորդներ, որոնց հարաբերությունները Երևանի հետ նշանավորվել են 1915–16 թվականներին Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ զինված հակամարտությամբ պայմանավորված լարվածությամբ: 3 միլիոնից քիչ բնակչություն ունեցող նախկին խորհրդային այս պետությունն աղքատ Հայիթիից փոքր-ինչ մեծ տնտեսություն ունի:
Սակայն վերոնշյալ հանգամանքներից ոչ մեկը չի խաթարել Հայաստանի մեծ հավակնություններն իր տեխնոլոգիական ստարտափի ասպարեզի նկատմամբ, երկրի փոքր չափերին և բարդ հանգամանքներին հակասող մեծ իրարանցում առաջացնելով:
ՀՀ կառավարության տվյալներով՝ նախորդ տարի Հայաստանում տեղեկատվական տեխնելոգիաների ոլորտին ուղղված ընկերությունների թիվը կրկնապատկվել է, իսկ ոլորտում զբաղվածների թիվն աճել է 30%-ով։
Միևնույն ժամանակ, հայերի հիմնադրված ստարտափները, մասնավորապես՝ լուսանկարներ և տեսանյութերի խմբագրման հավելվածի ստեղծող հայտնի Piscart-ը, հաջողության են հասել Սիլիկոնյան հովտում՝ օգտագործելով այդ հաջողությունները հայրենիքում աշխատատեղերին աջակցելու համար: Ներդրումների հոսքը հակառակ ուղղությամբ է ընթացել. այնպիսի խոշոր խաղացողներ, ինչպիսին են Nvidia-ն և Adobe-ը, հայտարարել են վերջին տարիներին Հայաստանում գործունեությունը ակտիվացնելու ծրագրերի մասին:
Հայաստանի կառավարությունը ձգտում է օգտագործել տեղական համայնքի կապերն արտերկրում՝ միջազգային ասպարեզում իր հեղինակությունը բարձրացնելու համար։
Անցյալ ամիս Երևանում հինգ տարվա ընթացքում երկրորդ անգամ անցկացվեց նոր տեխնոլոգիաների քննարկման միջազգային ֆորումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT)։
Միջոցառմանը հրավիրված բանախոսների թվում էին Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը և Nvidia-ի ղեկավար Լեբարեդյանը:
Հայաստանի կառավարությունն հայտարարում է, որ մտադիր է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի բիզնես վարելն անխոչընդոտ լինի, ներառյալ ընկերությունների գրանցման գործընթացը պարզեցնելով այն աստիճան, որ այժմ այն կարող է ավարտվել ընդամենը 15 րոպեում:
Անցյալ ամիս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեխնոլոգիական ստարտափների համար անձնական եկամտահարկի և կորպորատիվ հարկի դրույքաչափերի նվազեցմանը ուղղված օրինագիծ է ներկայացրել:
Կառավարությունը միաժամանակ 5 միլիոն դոլար է հատկացրել «Ինժեներական քաղաքի» կառուցմանը՝ պետական-մասնավոր նախագիծը, որը, ենթդարաբար, ներառելու է այնպիսի օբյեկտներ, ինչպիսին են ինժեներական բիզնեսի արագարարը, առաջադեմ գիտահետազոտական կենտրոնը և գերհամակարգչային և կիբերանվտանգ օբյեկտները:
Համենայն դեպս, թղթի վրա գոնե, կառավարության ջանքերը տալիս են իրենց պտուղները։
Հայաստանի տնտեսությունը, որը մոտավորապես նույն չափն է մեկ շնչի հաշվով, ինչ Պերուի տնտեսությունը, COVID-19 համավարակի ավարտից հետո արագորեն աճել է։
Ակնկալվում է, որ 2024 թվականին ՀՆԱ-ի աճը կկազմի մոտ 6%, այն դեպքում, երբ 2023 և 2022 թվականներին համապատասխանաբար 8,7% և 12,6% աճ էր գրանցվել: