Բրազիլիան նաև ցանկանում է հռչակագրում ներառել հակամարտությունների խաղաղ կարգավորման կոչ, այդ թվում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։ Ինչպես հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, G20-ի գագաթնաժողովին կմասնակցի ավելի քան 40 երկիր։
«Այս հրաժարականներն արվել են՝ լցնելու այն օրակարգը, որը մինչև այժմ լցնում էր խաղաղության պայմանագիրը, որի ստորագրումն անորոշ ժամանակով հետաձգվել է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով երեկվանից Կառավարությունում տեղի ունեցած հրաժարականներին ու դրանց իրական նպատակներին։
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ֆորմուլա» հեռուստաալիքի հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլին արձագանքել է նոյեմբերի 17-ին սոցցանցում տարածված լուրերին, թե Ռուսաստանում հեռակա ազատազրկման է դատապարտվել և միջազգային հետախուզում է հայտարարված։
Նոյեմբերի 6-ի դրությամբ Երևանի 146 մանկապարտեզներում առկա էր մոտ 3850 կգ հավի միս: Այս գործընթացին զուգահեռ նոյեմբերի 5-ին մանրէաբանական փորձարկման է ներկայացվել նաև սերուցքային կարագի չորս նմուշ:
Երևանի քաղաքապետարանն էականորեն ավելացրել է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի նկատմամբ
Ըստ կանխատեսումների՝ օդի վատ որակը կպահպանվի շաբաթվա ընթացքում։
Սա առաջին նախադեպը չէ, և ուրեմն հետագայում բոլոր նշանակվածները պետք է իմանան, որ Ղազարյան-Քարամյան և այլ «հեռացվածների» ճակատագրին երանությամբ կվերաբերեն՝ հասկանալով, որ եթե այդ ժամանակ Նիկոլը որոշի իրենց «փուռը» տալ, ապա նրանք կարող են նստել Նիկոլի իշխանության օրոք և հաջորդ իշխանության ժամանակ շարունակել իրենց բանտարկությունը՝ Նիկոլի համար ապօրինություններ ապահովող գործիք լինելու պատճառով։
Նոյեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 12:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։41-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․97⁰ և արևելյան երկայնության 46.67⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի՝ Ահար քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3,8 մագնիտուդով երկրաշարժ:
Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում։ Այս մասին հայտնել է Ռուստամ Բադասյանը: «Վստահ եմ, որ կատարված աշխատանքը՝ թե՛ ավելի հասանելի ծառայություններ ապահովելու, թե՛ հարկային կարգապահությունն ամրապնդելու մասով, տվել է և կտա իր արդյունքները, երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի հարկ վճարելու կարևորությունը մեր պետության կայացման գործում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել […]
Ընդդիմադիրներն արդյունքները համարում են կեղծված, պահանջում են միջազգային հետաքննություն և նոր խորհրդարանական ընտրություններ։
Անհայտ անձինք Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության շենքը գրավելու փորձ են ձեռնարկել։ Աբխազիայի նախագահի տեղեկատվական կենտրոնից հաղորդել են, որ Անվտանգության ծառայությունն ստիպված է եղել նախազգուշական կրակոցներ արձակել։
Կարճատև աշխատանքային այցով կլինեմ Վատիկանում, կվերադառնամ այսօր»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ժողովրդական ժողովի և Հանրային պալատի պատգամավորներից մի խումբ բանակցողներ նման առաջարկություններով գնացել են Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի մոտ։
Կարծում եմ՝ ուժայիններին պարտադրվել են բաներ, որոնք նրանք ի վիճակի չեն եղել կատարել. Աբրահամյան
Երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 19-ին, ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը նիստ կգումարի պաշտպանության նախարարների մակարդակով։
Փաշինյանի և Ադրբեջանի ղեկավարի միջև կուլիսային պայմանավորվածությունը դժվար է բացառելը. Աբրահամյան
Այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գնել Սանոսյանը:
Նրանք, ովքեր պաշտոններից կզրկվեն նաև առաջիկայում, պատասխանատվությունից չեն խուսափելու. Աբրահամյան
1 ամիս մի նախարար ընտրել չկարողացող ՔՊ-ն ինչո՞ւ միանգամից գլխատեց ուժային ամբողջ համակարգը
Զինված ուժերին այսպիսի մեծ հարված հասցնելով՝ չենք կարող փոփոխությունների հասնել. Աբրահամյան
Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո
Ադրբեջանը հաջորդ տարի պաշտպանության ու անվտանգության վրա կծախսի 8 մլրդ 396 մլն մանաթ (5 միլիարդ դոլար), հայտնում է Սպուտնիկ գործակալության ադրբեջանական ծառայություն:
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձավ վերջին ժամերին հայտնի դարձած պաշտոնանկություններին, որոնք առնչվում են իրավապահ և ուժային համակարգին՝ Ներքին գործերի նախարարություն, Քննչական կոմիտե և այլն:
Երեկվանից Կառավարությունում հրաժարականների շքերթ է՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՀԾՔ պետ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հեռացել են զբաղեցրած պաշտոններից։
Ես համբերատար սպասելու եմ, իրենք բոլորը, դուք բոլորդ պարտավոր եք դիրքորոշում արտահայտել:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վիետնամի խորհրդարանի ղեկավար Չան Թհան Մանի հրավերով նոյեմբերի 17-ին պաշտոնական այցով ժամանել է Վիետնամ։ Այս մասին հայտնել է Վիետնամի VNA գործակալությունը։
Արգիշտի Քյարամյանը հայտարարություն է տարածել
Հնարավո՞ր է պաշտոնանկ արված նախարարներին հետագայում տեսնենք ընդդիմության շարքերում: Այս հարցն այսօր տրվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ այդ մարդիկ պետության համար ոչ մի դրական բան չեն արել:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցին և դրա վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագծին, որին ՔՊ-ն չմիացավ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց, որ գերիների վերադարձի խոչընդոտը Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն են: