Աղետը տեղի է ունեցել Shahida Defense զորավարժությունների ժամանակ, որը ներառում էր մաքսանենգների և սուննի զինյալների դեմ վարժանքներ Աֆղանստանի և Պակիստանի հետ Իրանի սահմանային շրջաններում:
Վերջին շրջանում շրջանառվում են քննարկումներ 100 դրամ անվանական արժեքով մետաղադրամների պակասի վերաբերյալ։ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ կանխիկ դրամի թողարկումն իրականացվում է տնտեսության պահանջարկի հիման վրա՝ ապահովելով բոլոր անվանական արժեքների համար բավարար քանակներ։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը պահանջագիր է հղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին․
#ՀԻՄԱ. ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է բյուջե-2025-ի քննարկումները. #ՈՒՂԻՂ
Հոկտեմբերի 29-ին Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության վարչությունը վերջապես ընտրեց արդարադատության նախարարի թեկնածու, և Գրիգոր Մինասյանին պարտադրված հրաժարականից մեկ ամսից ավելի անց արդարադատության նախարար կլինի գլխավոր դատախազի գործող տեղակալ Սրբուհի Գալյանը։
Պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ հանցավոր շղթայում ներգրավված անձանցից երկուսի ինքնությունը:
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև փոխադարձ գնդակոծությունների սկզբից ի վեր իսրայելական հարվածներից զոհվել է 2986 լիբանանցի, վիրավորվել՝ 13 402-ը:
Պայմանավորվածություն կար, որ 3-րդ երկրների դիվանագետները պիտի անցնեն. դրա համար շտապել ենք անցակետը կառուցել. մնացած հարցերը՝ ԱԳՆ-ին. Բադասյան
2025 թ. հիփոթեքային վարկերով եկամտային հարկի վերադարձը ՀՀ–ում քիչ, բայց կաճի։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Անցյալ շաբաթ Իսպանիայի հարավում և արևելքում հեղեղումների պատճառով եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ էր սահմանվել մի շարք շրջաններում։ Ամենից շատ տարերքից տուժել է Վալենսիայի Ինքնավար Համայնքը։
Նոյեմբերի 8-ին և 9-ին 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում սպասվում է բացառիկ երաժշտական իրադարձություն. համաշխարհային ճանաչում վայելող դաշնակահար Դենիս Մացուևը վերադառնում է Հայաստան՝ ներկայացնելու իր անմոռանալի կատարումները։
Գերիների վերադարձի պարագայում ՀՀ-ն կմասնակցի՞ COP-29-ին. Ալեն Սիմոնյանը դրական պատասխանեց
Ֆինլանդիայի Լապլանդիայի նահանգի Ռովայարվիի և Ռովանիեմիի շրջաններում նոյեմբերի 4-ին մեկնարկել են Lightning Strike-24 հրետանային զորավարժությունները, որոնք կդառնան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենախոշոր հրետանային զորավարժությունների մի մասը: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: «Ռովայարվին, որպես Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն ուսումնական զորավարժարան, Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերին տրամադրում է հիանալի պայմաններ բազմակողմանի կրակային պատրաստության համար: Մենք շատ ուրախ ենք Lightning Strike զորավարժություններն […]
ՔՊ-ից ճողոպրածները հայտնվեցին քաղաքական աղբանոցում. Ալեն Սիմոնյան
Անշարժ գույքի շուկան իրապես մեծ հետաքրքրություն է առաջացնում լայն լսարանի մոտ։ Սակայն վերջին շրջանում նկատվում է, որ որոշ անձինք, իրենց սուբյեկտիվ շահերից ելնելով, սկսել են շուկայի վերաբերյալ անիմաստ հայտարարություններ անել, ինչը հաճախ ապակողմնորոշում է լսարանին։
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 4-ին այցելել է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության:
Ասացի՝ մի հատ ձեռքերը բաց թողեք, իրեն ինչ պետք էր՝ ասացի. Սիմոնյանը՝ լրագրողի հետ միջադեպի մասին
«Կանաչ տեխնոլոգիաները և շրջակա միջավայրի հանդեպ հոգատարությունը Ucom-ի կորպորատիվ պատասխանատվության հիմնական ուղղություններն են։ Այս արժեքը մենք որդեգրել ենք ոչ միայն ընկերության մակարդակով, այլ նաև կիսում ենք բոլորս՝ որպես անհատներ։ Այսօր մենք ուրախ ենք լինել այստեղ և ներդրում ունենալ Հայաստանի կանաչ ապագայի մեջ», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նոյեմբերի 4-ին չհայտարարված այցով ժամանել է Կիև։
Դա մեծագույն հաղթանակ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար. Ալեն Սիմոնյան
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության արտահերթ նիստ կա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Կողմերն, ի թիվս այլ հարցերի, պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները փողերի լվացման և կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում:
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ հիմնադրամի մասնագետները ծավալուն աշխատանք են տանում Հայաստանի և Արցախի վերաբերյալ ադրբեջանական կեղծիքները վեր հանելու և հայ ժողովրդի իրավունքների խախտումները բացահայտելու համար։
Պուտինին իրենց հավատարմագրերը կհանձնեն նաև Ադրբեջանի, Արգենտինայի, Իտալիայի, Իսպանիայի, Նոր Զելանդիայի, Իռլանդիայի, Դանիայի, Բելգիայի դեսպանները:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նոյեմբերի 11-13-ը ներառյալ կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա քննվող դատական գործերի շրջանակներում դատարանի իրավազորության և հայցապահանջների ընդունելիության առնչությամբ ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ վճիռների հրապարակման նիստերին մասնակցելու նպատակով:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Կազանում կայացած ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը խոսել են հայ գերիների մասին։
Այս տարի Հայաստանում խաղողի մթերման խնդիր չի եղել։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին վստահեցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև մաքսային և տարանցիկ պարզեցված ընթացակարգերը կարող են ենթադրել տեղափոխվող բեռների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ բացատրելով, թե առհասարակ ինչ է նշանակում «պարզեցված ընթացակարգը»։
Ընկերությունն իր այցի ընթացքում ծանոթացնում է Լոռվա հրաշք եկեղեցիների՝ Օձունի, Ախթալայի, Հաղպատի, Սանահինի ու Քոբայրավանքի հետ, ներկայացնում Լոռվա մյուս պատմաշակութային արժեքները։ Եվ ահա, վերը նշված տիկինը, վրացերեն ասած՝ քալբատոնոն, կիսվել է այս հղմամբ որտեղ նշվում է՝ «Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք Մեծ Վրաստանը»։
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան ՄԱԿ-ի շրջանակներում մեկնարկել է «Համատեղ նամակ» նախաձեռնություն, որը միտված է բարձրացնել Իսրայելին զենք-զինամթերքի վաճառքը դադարեցնելու վերաբերյալ միջազգային իրազեկվածությունը։