
Առաջիկա 20 տարին մարդկության համար կլինի ավելի դժվար. Պուտին

Առաջիկա քսան տարիները մարդկության համար կլինեն ավելի բարդ՝ միջազգային գործընթացների դինամիկայի պատճառով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում։ Այս մասին գրում է РБК-ն։
«Ժամանակակից աշխարհն անկանխատեսելի է, դա միանշանակ է… Եթե հետ նայեք 20 տարի և գնահատեք փոփոխությունների մասշտաբները, հետո այդ փոփոխությունները նախագծենք գալիք տարիների համար, կարող եք ենթադրել, որ հաջորդ քսան տարիները կլինեն ոչ պակաս, եթե ոչ ավելի բարդ»,- ասել է նա:
Թե որքան դժվար կլինի դա կախված է բազմաթիվ գործոններից, կարծում է ՌԴ նախագահը։
«Փորձագետները խոսում են նոր տարածաշրջանային հակամարտությունների սպառնալիքների, գլոբալ համաճարակների, մարդկանց և արհեստական բանականության միջև փոխգործակցության բարդ և ոչ միանշանակ էթիկական ասպեկտների, ինչպես նաև ավանդույթների և առաջընթացի համադրման մասին»,- նշել է նա։
Մոլորակի վրա, ըստ Պուտինի, հենց հիմա նոր աշխարհակարգ է ձևավորվում՝ հին աշխարհակարգը, որը կառուցվել է Արևմուտքի կողմից, գնում է անցյալ։