
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հետ Սիրիայի սահմանին գտնվող ռազմական օբյեկտներին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին՝ թիրախավորելով լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպության հետ կապված ռազմական օբյեկտները։
Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը հետախուզական հարված է հասցրել Սիրիայի և Լիբանանի սահմանային անցակետերի մոտ տեղակայված ռազմական ենթակառուցվածքներին, որոնք ակտիվորեն օգտագործվում էին «Հեզբոլլահ»-ի կողմից Սիրիայից Լիբանան զենք տեղափոխելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև հրադադարն ուժի մեջ է մտել Գրինվիչի ժամանակով նոյեմբերի 27-ի ժամը 2։00-ին (Երևանի ժամանակով 6։00-ին)։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսաուղերձում հայտարարել է, որ երկու կողմերն էլ ընդունել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը: