Փաշինյանը խնդրել է. Նարեկ Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու պատճառի մասին

Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս, այս 6 տարվա մեջ մի հատ հետաքրքրվե՞լ եք, թե ինչ նախագծեր են հանձնաժողովում քննարկվել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե հորդորով մանդատ վայր դնելը Սահմանադրության խախտում է՝ Զեյնալյանն արձագանքեց.

«Դա իմ սահմանադրական իրավունքն է կանոնակարգ օրենքի համաձայն՝ իմ որոշմամբ։ Վարչապետը խնդրել է, իսկ ես կայացրել եմ որոշում։ Խնդրում եմ այսքանով բավարարվել։ Սրանից առավել թափանցիկ էլ հնարավոր չի լինել»։

Հարցին՝ ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, որ նշանակվելու է Առողջապահության նախարար՝ Զեյնալյանը բացասական պատասխան տվեց․

«Ո՛չ, չգիտեմ, թե ովքեր են դա գրել։ Ես կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու, կլինի՞ այսուհետ իմ անձնական կյանքին չխառնվեք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930