Եթե սակավարյունությունն արագ է զարգացել, արդեն շատ ծանր երևույթ է։ Այն տրավմաների հետևանք է, լինում է ծննդկանների մոտ։ Կարող է արագ սակավարյունություն զարգանալ ու պետք է շտապ ներարկել էրիթրոցիտար զանգված։ Հետևաբար, շատ կարևոր է դոնորության զարգացումը։ Մեր քաղաքացին պետք է հասկանա ու պատասխանատու լինի թե՛ իր, թե՛ շրջապատի համար։ Առողջ մարդը տարվա մեջ ամենաքիչը երեք անգամ կարող է արյուն հանձնել։ Առանց արյան՝ կյանք չկա։ Մենք կարող ենք կորցնել կյանքեր՝ չունենալով համապատասխան խմբի համատեղված արյուն։
Հիվանդության առաջացման գործում նշանակություն ունեն բազմաթիվ գործոններ։ Առաջնահերթ նշանակություն ունեն մարդու ապրելակերպը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ճարպակալումը, ոչ ակտիվ ֆիզիկական կյանք վարելը։ Նշանակություն ունի կարմիր մսի երկարատև օգտագործումը, իսկ արագ պատրաստվող սննդի մեծ քանակությամբ օգտագործումը հանգեցնում է որոշ պրոցեսների ի հայտ գալուն, քաղցկեղի առաջացմանը։
Միսը սպիտակուցի և այլ սննդանյութերի կարևոր աղբյուր է, սակայն դրա՝ չափից ավելի օգտագործումը կարող է մի շարք առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Որպեսզի դա տեղի չունենա, բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել կարմիր մսի օգտագործումը: