Աննա Հակոբյանի Տանզանիա կատարած այցին թող գնահատական տա ընտրողը՝ իր քվեով. Հրաչյա Հակոբյան

«Մանրամասն չգիտեմ, թե Աննա Հակոբյանն ու՞մ հետ, ո՞ւմ հաշվին է գնացել Տանզանիա, դուք եթե գիտեք, ուրեմն կիմանաք՝ շահերի բախում կա՞, թե՞ ոչ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Հակոբյանի եղբայր, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Դիտարկմանը՝ արդյո՞ք նոյեմբերի 9-ին այնտեղից լուսանկարներ հրապարակելը ճիշտ է համարում՝ Հակոբյանը պատասխանեց. «Դա էլ չեմ կարող մեկնաբանել, քանի որ չեմ տեսել, թե երբ է հրապարակել։ Հետևում եմ իրենց սոցիալական էջերին, սակայն այդ հրապարակումը չի հանդիպել»։

Նա նշեց, որ իր համար նոյեմբերի 9-ը շատ ցավոտ օր է եղել. «Այդ օրը եղել եմ Երևանում, Եռաբլուր այս տարի չեմ գնացել»։

Այնուհետև Հակոբյանն ուղղեց իրեն՝ նշելով, որ Երևանում չի եղել. «Ինձ թված 2020 թվականի նոյեմբերի 9-ի հետ էիք։ Այս տարի այստեղ չեմ եղել։ Իշխանությունը տարբեր օրերի այցելում է Եռաբլուր, հարգանքի տուրք է մատուցում և՛ 2020 թվականի պատերազմի զոհերին, և ընդհանրապես բոլոր զոհերի հիշատակին»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանի նախագահի կինը նոյեմբերի 9-ին հրապարակում է՝ ինչպես է իրենց դրոշը ծածանվում Ստեփանակերտում, իսկ ՀՀ վարչապետի կինը Տանզանիայից է լուսանկարներ տեղադրում։

Աննա Հակոբյանի եղբայրն ի պատասխան նշեց.

«Ադրբեջանի նախագահի կնոջն առհասարակ չեմ ուզում մեկնաբանել, թե ինչ է անում։ Եթե Աննա Հակոբյանին հետևում եմ, սակայն չէի տեսել, Ադրբեջանի նախագահի կնոջն առհասարակ չեմ հետևում, թե ինչ է անում։ Որոշ լրատվամիջոցներ ավելի շատ հետևում են Ադրբեջանի նախագահի ընտանիքի հետ կապված հրապարակումներին, քան, օրինակ, մեր երկրի որոշ պաշտոնյաներին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930