«Աննա Հակոբյանին սպասարկող «Ջիպը» մաշվե՞լ էր, որ 145.000 դոլարով նորն եք գնել». Գեղամ Մանուկյան

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց Պետական պահպանության ծառայության՝ ՊՊԾ պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանին՝ շեշտելով, որ պետական բյուջեի նախագծի փակ քննարկման ժամանակ ՊՊԾ պետին հարցեր ուղղել է, բայց հիմա ստիպված է հրապարակային մի քանի հարց ևս բարձրացնել։

«Իհարկե, այս հարցը մեր քննարկած նախագծին չի վերաբերում, բայց հաշվի առնելով, որ դուք ներկայացնում եք ՊՊԾ-ն, հարցս հնչեցնեմ։

Նախ, կանոնակարգն ինչպե՞ս է, ա՞նձն է, որոշում, որ, դիցուք, իր մեքենան փոխեք։ Վերջերս մամուլում շատ գրվեց Աննա  Հակոբյանին սպասարկող «ՋԻՊ» մակնիշի մեքենայի մասին, որը կարծեմ 145 հազար դոլար է, 1-2 տարի առաջ ծառայողական այլ մեքենա էին գնել նրա համար։

Երկու տարվա մեջ տեսաք, որ «ՋԻՊ»-ն այնքան է մաշվել, որ անպայման պետք է երկրորդ մեքենան գնե՞ք»,- հարցրեց Գեղամ Մանուկյանը։

Կարդացեք նաև

Պատասխանելով՝ Գրիգորի Առաքելյանն ասաց, որ այդ հարցի մասով ՊՊԾ պետը լիարժեք պատասխան է տվել։

«Ծառայությունն ինքն է որոշում, ելնելով իրավիճակից՝ տարբեր բաներ գնահատելով, որտեղ ու ում ինչ մեքենա է տրամադրվում, որը կարող է փոփոխվել»,- ընդգծեց ՊՊԾ պետի տեղակալը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930