Սրբատեղի գնացած քաղաքացուն Լոռու փրկարարներն են իջեցրել սարալանջից
                                    Այսօր՝ ժամը 14։32-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Մ․ Ս․-ին (ծնված 1960 թ․) ավտոմեքենայով իջեցրել են սարալանջից (մոտ 2 կմ) և մոտ 200 մ պատգարակել դեպի շտապօգնության ավտոմեքենա։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    