ՀՀԿ-իշխանություն համագործակցություն չի եղել ու չի կարող լինել. Հայկ Մամիջանյան

«ՀՀԿ-իշխանություն համագործակցություն չի եղել և չի կարող լինել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ընդդիմությունը գերիներին վերադարձնելու վերաբերյալ հայտարարություն ընդունելու իր նախաձեռնությամբ խաղաթուղթ է տալիս իշխանություններին բանակցելու, ցույց տալու, որ երկրում կա ըմբոստություն, իշխանությունը համաձայն չէ, եթե գնան Բաքվում կայանալիք COP-29 միջոցառմանը՝ առանց գերիների վերադարձի պահանջի:

«Ինչ լավ կարծիքի եք իշխանության մասին: Եթե մենք ունենայինք հայրենասեր իշխանություններ, ապա այս հայտարարությունը, Հայաստանում տեղի ունեցող մասսայական, մեծ բողոքի ակցիաները կարող էին բանակցային գործընթացի ժամանակ ներկայացվել հետևյալ կերպ՝ ժողովուրդ, թարգեք ամեն ինչ ինձնից պահանջել, նայեք՝ իմ երկրում ինչ է կատարվում: Ես զրո ակնկալիք ունեմ, որ իշխանությունները մեկ՝ կարող են դա օգտագործել, երկրորդ՝ ուզում են դա օգտագործել: Ամենամեծ պրոբլեմը երկրորդն է, եթե նրանք չկարողանային, ձևերը կսովորեցնեինք»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Կարդացեք նաև

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031