
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 14 թուրքական կազմակերպության նկատմամբ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը և պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին աջակցելու պատճառաբանությամբ 400 անձ և կազմակերպություն ներառվել է սահմանված պատժամիջոցների ցանկում։
Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ ցանկում ներառված է նաև Թուրքիան։ Վերջինիս կառավարության հետ համապարփակ բանակցությունների արդյունքում պատժամիջոցներ են սահմանվել այն անձանց ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք նպաստել են զենք և զինամթերք Ռուսաստան մատակարարելուն։
Ըստ այդմ վերհիշյալ պատժամիջոցների այդ ցանկում Թուրքիայից ներառվել է թուրքական 14 կազմակերպություն և 9 անձ։