«Ինքս հենց սկզբից ասել եմ, որ այն փոփոխությունները, որոնք անում են, չեն կարող ոստիկանությունում բերել բարեփոխումների։ Ես նման կարծիք էի կազմել 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն արդեն իշխանության էին ու փակեցին այն բոլոր գործերը, որոնք Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ չէին փակվել. դրանք տարբեր գործեր էին, որոնք Սերժ Սարգսյանի օրոք, ճիշտ է՝ չունեին առաջընթաց, բայց չէին փակվել»։
Քիչ առաջ Ստրասբուրգում ընթացող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակում ավարտվեց Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով բանաձևի քննարկումը
«Բաքվում տեղի ունեցող դատավարությունների համատեքստում ես ասել եմ, որ մենք ունենք ինֆորմացիա, և այդ ինֆորմացիան հիմա արդեն երևում է ակնհայտ, որ օգտագործվում են արգելված միջոցներ և խոշտանգումներ, նաև ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԱԳՆ-ի, հանդես է եկել հստակ գնահատականով, մենք շարունակելու ենք մեր ջանքերն այդ խնդիրը հասցեագրելու ուղղությամբ»,- ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Մենք բոլոր այդ կառույցներին դիմել ենք և հստակ պահանջներ ունենք՝ այցելություն Բաքվի բանտում գտնվող հայ պատանդներին, պայման պահմաններին ծանոթանալը, նրանց հոգեբանական, ֆիզիկական վերլուծությունը։ Իհարկե, նաև շարունակական աշխատանք ենք տանում անհապաղ ազատ արձակման ուղղությամբ։ Շատ դրական էր ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի ելույթը և դրա շրջանակներում արձանագրումը, որ հայերի կալանավորումն Ադրբեջանում ապօրինի է, որին էլ հաջորդեց ազատ արձակման ուղերձը, և այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն, որպեսզի Ադրբեջանը հետևի այս ուղերձներին, կոչերին»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։
«Երբ Արցախում գոռում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», արդյո՞ք նա այդ ժամանակ մտածում էր, որ իր ասածները սադրանք է, և սադրանքի համար այդ ամենն արեց։ Թե՞ այդ ամենից հետո հասկացավ, որ բարձր ամբիոնից ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնել։ Սա պետք է ճշտել Նիկոլ Փաշինյանից, նա սադրում էր Ադրբեջանին, թե այնպիսի տեղեկատվություն ունի, որ բարձրաձայնի՝ Ադրբեջանում իշխանափոխություն տեղի կունենա։ Հետո էլ իր պաշտպանության նախարարը հայտարարում էր՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Այսինքն՝ այն ժամանակ այս հայտարարությունները սադրանք չէի՞ն, հիմա կարող են սադրա՞նք լինել»:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է միջազգային հանրության, մասնավորապես տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգռված և մարդասիրական արժեքները կարևորող գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է։
Բնականաբար, մեկ անգամ ինչ-որ ակցիա անելով բոլոր հարցերը չեն լուծվելու, սակայն սա չի նշանակում, որ պետք է հանդիստ նստենք ու սպասենք, թե ով՝ երբ է կողմնորոշվում կամ երբ է իր մոտ այդ հարցը հասունանում։ Իմ խորին համոզմամբ այս իրավիճակը բոլորին մղում է նրան, որ ամեն հայ, աշխարհի որ մասում էլ լինի՝ պետք է իր խոսքը բարձրացնի ի աջակցություն մեր բոլոր այն ռազմագերիների, արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այն առաջնորդների օգտին, որոնք այսօր գտնվում են Բաքվի բանտերում։
Քարոզչամեքենաները նրա համար են, որ սպասարկեն կոնկրետ շահեր, ու երևի թե դրանք կյանքի իրավունք ունեն: Կա պահանջարկ, առաջարկը չի ուշանում: Հայաստանում դրանց մեջ առանձնանում է Հանրային հեռուստաընկերության (Հ1) քաղաքական հաղորդումների բլոկը՝ իր հսկայական ռեսուրսներով, իր տակ դրված ահռելի միջոցներով, ի դեպ՝ պետական, հանրության գրպանից, ասել է թե՝ հարկատուների հարկերի հաշվին սնվող: Հանրային հեռուստաընկերություն կոչվող քարոզչամեքենան սպասարկում է կոնկրետ մեկ հոգու՝ Նիկոլ Փաշինյանի ու մեկ քաղաքական թիմի՝ ՔՊ-ի ու նրա արտաքին կուրատորների շահերը, ու դա անում է բավականին արդյունավետ: