Բնականաբար, մեկ անգամ ինչ-որ ակցիա անելով բոլոր հարցերը չեն լուծվելու, սակայն սա չի նշանակում, որ պետք է հանդիստ նստենք ու սպասենք, թե ով՝ երբ է կողմնորոշվում կամ երբ է իր մոտ այդ հարցը հասունանում։ Իմ խորին համոզմամբ այս իրավիճակը բոլորին մղում է նրան, որ ամեն հայ, աշխարհի որ մասում էլ լինի՝ պետք է իր խոսքը բարձրացնի ի աջակցություն մեր բոլոր այն ռազմագերիների, արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այն առաջնորդների օգտին, որոնք այսօր գտնվում են Բաքվի բանտերում։
«Այս վարչախումբն արդեն քանի տարի է՝ զբաղված է Հայաստանի անվտանգային համակարգի կազմաքանդմամբ։ Կա՛ այլընտրանք, և դա բաղկացած է մի շարք տարրերից։ Մեր պաշտպանական համակարգը պետք է օգտագործի երկրի ներսում առկա ներուժը, օրինակ՝ ներգրավի ՊԲ նախկին զինծառայողներին, զարգացնի տեղական ռազմարդյունաբերությունը, ստեղծի պահեստազոր, և այլն»։
Այսօրվա պաշտոնյաներից ում հայտարարագիրը բարձրացնում ես՝ պետական բյուջեի հաշվին միլիոնների եկամուտներ են ստացել, միլիոններ են կուտակել, բնակարաններ ու ավտոմեքենաներ են գնել։ Իսկ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը շարունակում է հազիվ գոյատևել։ Երեք միլիոնանոց երկրում 200 հազար մարդ աղքատ է։
Արցախի Հանրապետության գոյությունը չպետք է ավարտվի 2024թ. հունվարի 1-ին: Կարելի է և պետք է վիճել, քննարկել, որոշել այս բանաձևը կյանքի կոչելու ուղիների, մոդելների և հնարավորությունների շուրջ: Սակայն ակնհայտ է, որ Արցախի հայկականության վերականգնման հեռանկարը ռեալ պահելու համար իմպերատիվ պահանջ է արցախահայության կազմակերպումը և գոյության շարունակությունը՝ որպես քաղաքական գործոն:
Մեր տասնյակ, իսկ որոշ տվյալներով՝ ավելի քան հարյուր եղբայրները Բաքվի բանտերում շարունակում են խոշտանգվել ամենօրյա ռեժիմով։ Վերջին ամիսներին, չնայած հազարումի խոստումներին, նրանցից որևէ մեկը ոչ միայն չի հայրենադարձվել, այլև ևս երկու նոր գերի է հայտնվել Բաքվի բանտերում՝ Վագիֆ Խաչատրյանն ու Ռաշիդ Բեգլարյանը։