Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել Օլիմպիադայի առանձին խաղատախտակներին
Հայաստանի շախմատի կանանց ընտրանու անդամները` Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանն առանձին մեդալներ են նվաճել շախմատի համաշխարհային Օլիմպիադայում:
Էլինա Դանիելյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ:
Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր և 4-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ:
Հայաստանի կանանց հավաքականը կիսել է 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: