
«Հայրենիքը հարազատ մարդու է նման՝ ամեն պատկեր ունի դեմք, բնավորություն և ճակատագիր». Վիգեն Անանյան

Սեպտեմբերի 22-29-ը Երևանում՝ Common Ground Books & Spirits-ում (Բաղրամյան 6) կցուցադրվեն երիտասարդ լուսանկարիչ, ռեժիսոր Վիգեն Անանյանի աշխատանքները՝ իրենց տրամադրությամբ և պատմությամբ հավերժացած պահեր աշխարհի տարբեր անկյուններից։
Վիգեն Անանյանը գրեթե ողջ կյանքն ապրել է Մոսկվայում։ Նրան Հայաստանից տարել են 5 տարեկանում, իսկ 25-ում նա վերադարձել է` անգամ չպատկերացնելով, որ ոչ թե հյուր է գալիս, այլ հյուր էր մինչ օրս և հիմա վերադառնում է տուն։
Վիգենն ամենից շատ սիրում է նկարել մարդկանց։ Նրա դիմանկարները պատկերում են ոչ միայն մարդու գեղեցկությունը, այլև թաքնված էությունը ևմիայնությունը, սերը և խոցելիությունը:
Հայաստանում նա ինքն էլ չի նկատել, թե ինչպես է սկսել ավելի շատ լուսանկարել բնապատկերներ։
«Հայրենիքը հարազատ մարդու է նման՝ ամեն պատկեր ունի դեմք, բնավորություն և ճակատագիր, երևի դա է պատճառը, որ այստեղ մարդու պես խոսուն են բնության դրվագները»,- ասում է լուսանկարիչը։