Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի․ սպասվում է անձրև և ամպրոպ

Երևանում սեպտեմբերի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ին երեկոյան ժամերին, 17-20-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ արագությամբ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

«Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 17-20-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով»,-ասվում է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս