Մեր հարցերով ՊԵԿ-ը, Տրանսպորտի նախարարությունը պիտի զբաղվեն, բայց ոչ ոք չի զբաղվում. արտահանող

Արտահանող բեռնատարների վարորդներն այսօր ակցիա են կազմակերպել՝ բողոքելով ռազմավարական ոլորտի բարձիթողի վիճակից:

Ակցիայի մասնակիցներից Եփրեմ Աբրահամյանը 168.am-ի հարցերին ի պատասխան՝ նշել է, որ իրենց խնդիրները բազմաշերտ են, որոնցով պիտի զբաղվեն ՊԵԿ-ը, համապատասխան գերատեսչությունը, բայց չեն զբաղվում, համենայնդեպս, իրենք չեն նկատել, եթե անգամ ինչ-որ բան արվում է:

«Մենք հիմա ուզում ենք մեր ձայնը լսելի դարձնել, որ մեր ձայնը հասնի մինչև վարչապետ: Մեր գործընկերները հանդիպել են տարբեր ոլորտի մարդկանց հետ, փոխնախարարներ են եղել, բայց, մեր կարծիքով, մեր ձայնը չի հասել մինչև վարչապետ: Ենթադրում եմ՝ մինչև չհասնի իրեն, այս հարցը չի կարգավորվի»,- հավելել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս