Մեր հարցերով ՊԵԿ-ը, Տրանսպորտի նախարարությունը պիտի զբաղվեն, բայց ոչ ոք չի զբաղվում. արտահանող
Այսօր առավոտյան Էջմիածին-Երևան մայրուղին փակած բեռնատարների վարորդները հանդիպել են Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանի և նախարարության աշխատակիցների հետ, քննարկել իրենց մտահոգող խնդիրները։
Տարվա բոլոր եղանակներին Լարսից եկող դժգոհությունների պակաս չկա: Երեկ տեղեկացանք, որ մի քանի հազար բեռնատար ավտոմեքենաներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում նաև հայկական բեռնատարները, շուրջ երկու շաբաթ է՝ մնացել են Վրաստանի տարածքում և սպասում են Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ) անցնելու իրենց հերթին։