Իրանա-իսրայելական ճգնաժամ

Իրան-Իրանի և Իսրայելի միջև երկարատև լարվածությունը, որը նախկինում դրսևորվում էր Իսրայելի կողմից Սիրիայում ԻՀՊԿ-ի և նրա դաշնակիցների՝ ինչպիսին է «Հեզբոլլահը», կանոնավոր ռմբակոծումներով, կտրուկ սրվեց Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև վերջին պատերազմի սկսվելուց հետո: Սույն հոդվածը գրելու պահին ամենավերջին իրադարձությունը հուլիսի վերջին Թեհրանում Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունն էր: Նա ներկա է գտնվել նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը և սպանվել է իր հյուրատանը պայթած պայթուցիկ արկից։

Ողջ աշխարհը պատրաստվում է Իրանի պատասխան գործողություններին, որոնք կարող են սկսվել ցանկացած պահի, սակայն վերջին դրաման շատ դիտորդների շեղել է իրանաիսրայելական ճգնաժամի ավելի լայն համատեքստից: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ գլոբալ համակարգային անցումը դեպի բազմաբևեռություն, որը նախորդել է ռուսական հատուկ գործողության մեկնարկին, բայց աննախադեպ արագացվել դրանով, շարունակում է ծավալվել և շոշափել աշխարհի բառացիորեն յուրաքանչյուր անկյուն։

ԱՄՆը չի ցանկանում համակերպվել իր միաբևեռ հեգեմոնիայի անխուսափելի անկման հետ, ուստի նա իր պրոքսի պատերազմն է մղում Ռուսաստանի հետ Ուկրաինայի միջոցով՝ այդ անցումը հնարավորինս երկար ձգձգելու նպատակով։ Նրա իսրայելական դաշնակիցը, որը շահել է նախկին միաբևեռ համակարգից, նույնպես պրոքսի պատերազմ է մղում իր գլխավոր՝ իրանցի մրցակցի հետ։ Սա նախորդեց ՀԱՄԱՍի հոկտեմբերի 7-ի հանկարծակի հարձակմանը, բայց այն նաև աննախադեպ արագացրեց այն՝ այժմ Սիրիայի տարածքից տարածվելով Լիբանանի, Եմենի և նույնիսկ Իրանի տարածքներ:

Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը հանդես է գալիս ամերիկյանից տարբերվող աշխարհակարգի օգտին, այդպես էլ Իրանը հանդես է գալիս Իսրայելից տարբերվող տարածաշրջանային կարգով, և Իսլամական Հանրապետության աջակցությունը ՀԱՄԱՍին և դիմադրության առանցքի մյուս անդամներին անհրաժեշտ էր Արևմտյան Ասիայում բազմաբևեռ գործընթացներն արագացնելու համար: Վերոնշյալ այս միտումները լրացնում են այն միտումներին, որ Ռուսաստանն առաջատար է՝ ինչպես Եվրասիայում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում, որոնք նույնպես համընկնում են Չինաստանի միտումների հետ՝ ստեղծելով մի տեսակ անկատար եռանկյուն առանցք:

Որպեսզի ընկալելի լինի այս երեք ռազմավարական գործընկերների միջև դեռևս կան որոշ տարաձայնություններ, ինչպիսիք են Ռուսաստանի աջակցությունը ԱՄԷին՝ Պարսից ծոցի կղզիների շուրջ Իրանի վեճում, և նմանատիպ աջակցություն Հնդկաստանի տարածքային հավակնություններին՝ Չինաստանի կողմից վերահսկվող Ակսայ Չինին Քաշմիրի վեճում: Չինաստանը նույնպես աջակցում է ԱՄԷին Իրանի նկատմամբ այս տարածաշրջանային վեճում, մինչդեռ ոչ Չինաստանը, ոչ Իրանը չեն ճանաչում 2022-ի սեպտեմբերին անցկացված հանրաքվեները, որոնց արդյունքում չորս նախկին ուկրաինական շրջաններ միացան Ռուսաստանին, նրանք նույնպես չեն ճանաչում Ղրիմի վերամիավորումը։

Ինչ էլ որ լինի, այս խաղացողներից ոչ մեկը թույլ չի տվել, որ այդ տարբերությունները խանգարեն ուրիշների հետ համագործակցությանը՝ ընդհանուր բազմաբևեռ նպատակներին հասնելու համար, ինչը բացատրում է, թե ինչու դրանք կարող են համարվել այս ձևավորվող կարգի լրացնող բևեռներ: Իրանաիսրայելական ճգնաժամի համար այս հասկացողության արդիականությունն այն է, որ Ռուսաստանը և Չինաստանը դժվար թե Իսլամական Հանրապետությունը թողնեն բախտի քմահաճույքին, եթե լայնամասշտաբ պատերազմ սկսվի ինքնահռչակ հրեական պետության հետ, չնայած դա նույնպես չի նշանակում, որ նրանք ուղղակիորեն կմասնակցեն դրան:

Չնայած ռուսիսրայելական հարաբերությունները մնում են նորմալ, չնայած գազի և Ուկրաինայի վերաբերյալ նրանց սուր տարաձայնություններին, ինչի մասին է վկայում այն, որ Իսրայելը պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի նկատմամբ և իր Patriot ՀՕՊ համակարգերը չի ուղարկում Ուկրաինա ԱՄՆի միջոցով, և Ռուսաստանը նույնիսկ խորհրդանշական կերպով Իսրայելին չի անվանում «անբարյացակամ պետություն», նրանք դեռ ներկայացնում են տարբեր աշխարհայացքներ: Ռուսաստանը բազմաբևեռության կողմնակից է, մինչդեռ Նեթանյահուն կառչում է ԱՄՆ-ի թուլացող միաբևեռ հեգեմոնիայից և հուսահատությունից սպառնում Իրանի հետ Երրորդ համաշխարհային պատերազմով՝ տարածաշրջանում Իսրայելի նախկինում առաջատար դիրքերը պահպանելու համար:

Այդ նպատակով Ռուսաստանը հույս ունի, որ Արևմտյան Ասիան մի օր խաղաղություն կգտնի իր հետ՝ պաղեստինյան հարցի արդարացի լուծման շնորհիվ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին համապատասխան, որպեսզի բոլորը կարողանան բարգավաճել, մինչդեռ Իսրայելը ցանկանում է շարունակել իր ապօրինի օկուպացիան՝ բաժանելով տարածաշրջանը և կառավարելով այն՝ իր շահադիտական շահերից ելնելով: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը ցանկանում է իսկապես «Նոր Մերձավոր Արևելք», մինչդեռ «Նոր Մերձավոր Արևելքը», որը ցանկանում է Իսրայելը, հենց այն է, ինչ ամերիկյան նեոկոնները տասնամյակներ շարունակ փորձել են ստեղծել իրենց միջամտությամբ:

Չնայած նրանց աշխարհայացքը հակասական է, դա նրանց միջև լուրջ բախումների չի հանգեցրել, բացի կոշտ հռետորաբանությունից, որը բացատրվում է, որ նրանցից յուրաքանչյուրը շահագրգռված է պահպանել ջերմ հարաբերությունները: Եթե Իսրայելը հատեր Ռուսաստանի կարմիր գիծն Ուկրաինայի նկատմամբ, ապա Ռուսաստանը կարող էր թույլ տալ Սիրիային օգտագործել իր Ս-300-ներն ինքնապաշտպանության համար, այլ ոչ թե շարունակել ձեռնպահ մնալ՝ դեէսկալացիայի նկատառումներից ելնելով, էլ չասած Դիմադրության առանցքը զինելու մասին: Նմանապես, Իսրայելը կարող է Ուկրաինային զինել հարձակողական զենքով, եթե Ռուսաստանը հատի իր կարմիր գիծը նախորդ գործողություններով:

Այս ստատուսքվոն պահպանվել է մինչ օրս, սակայն այն մշտապես խաթարվելու վտանգի տակ է Թեհրանում Իսրայելի կողմից Հանիեի սպանության հետևանքով վերջին շրջափուլի առաջացրած էսկալացիայի պատճառով: Իսրայելի ցանկացած չափից դուրս վրեժխնդրություն՝ ի պատասխան, թե ինչպես Իրանն ի վերջո կարձագանքի այս սադրանքին, վտանգում է տարածաշրջանը հասցնել Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, հատկապես, եթե դրանում ներգրավված լինի ԱՄՆը: Իրանը պատրաստ է դրան, քանի որ հավատարիմ է շիա իսլամում նահատակության հայեցակարգին, թեև, իհարկե, կնախընտրեր, որ հնարավորության դեպքում դրան չհասներ:

Հատկապես այստեղ է, որ հարկ է նշել վերջին չհաստատված հաղորդագրություններն Իրան ռուսական ռազմական տեխնիկայի ուղարկման մասին: Հաշվի առնելով Ռուսաստանի՝ Իսրայելի կարմիր գծերը հատելու դժկամության մասին ավելի վաղ գնահատականը՝ զինելով «Դիմադրության առանցքն» այնպիսի եղանակներով, որոնք կարող են սպառնալ նրա ազգային անվտանգությանը, միանգամայն հնարավոր է, որ այնտեղ ուղարկվեն միայն պաշտպանական համակարգեր, ինչպիսիք են հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պայքարի համակարգերը: Դա կարող է օգնել Իրանին կանխել Իսրայելի (և, հնարավոր է, նաև ԱՄՆի) հետագա հարվածները խոստացված վրեժխնդրությունից հետո:

Այս կերպ վարվելով և, համապատասխանաբար, իդեալականորեն նվազեցնելով դրանց վնասը, դա կարող է օգնել պահպանել տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, ինչպես նաև կարող է վերահսկողության տակ պահել էսկալացիայի ցիկլը՝ նվազեցնելով Իրանի վրա ճնշումը՝ պատասխան գործողություններ ձեռնարկելու համար (ընդհանուր առմամբ, թե հատկապես ճնշող ձևով, ինչը կարող է հանգեցնել, որ ամեն ինչ եզրագծին հայտնվի): Միևնույն ժամանակ, սակայն, այս սպեկուլյատիվ պաշտպանական աջակցությունը չէր հատի Իսրայելի ազգային անվտանգությանը սպառնացող կարմիր գիծը և, հետևաբար, կարող էր պահպանել նրանց կապերի կառավարելիությունը:

Ռուսաստանի մեծ ռազմավարական նպատակը՝ շարունակել խթանել բազմաբևեռության գործընթացներն ամբողջ աշխարհում․ կկործանվի, եթե Իրանը զգալիորեն թուլանա Իսրայելի և (կամ) ԱՄՆ-ի հարվածներից, էլ չասած, եթե Երրորդ համաշխարհային պատերազմը բռնկվի իրանա-իսրայելական ճգնաժամի պատճառով, ուստի նրա շահերը կապահովվեն վերը նշված միջոցներով: Իրանին և/կամ Դիմադրության առանցքի դաշնակիցներին բարձր տեխնոլոգիական հարձակողական զենքով զինելը կարող է հրահրել Իսրայելի և (կամ) ԱՄՆի զանգվածային առաջին հարվածները, որոնք այնուհետև կարող են հանգեցնել ավելի մեծ պատերազմի, որից Ռուսաստանը ցանկանում է խուսափել:

Այնուամենայնիվ, դրանում կա նաև որոշակի տրամաբանություն, այն է՝ օգնել Իրանին վճռական հարված հասցնել Իսրայելին, մինչդեռ այն թուլացել է Գազայի պատերազմի վերջին տասն ամիսների ընթացքում, այլ ոչ թե ներկայիս ճգնաժամը հավերժացնել և Իսրայելին վերականգնվելու համար ժամանակ տալ՝ ապագայում ավելի լավ պայքարելու համար: Այս մտագործունեությունը հիշեցնում է որոշ ռուս հեղինակների մտքի ընթացքը, որոնք կարծում են՝ իրենց երկիրը պետք է վճռականորեն ջախջախի Արևմուտքին Ուկրաինայում՝ հակամարտությունը սառեցնելու և Արևմուտքին վերականգնման ժամանակ տալու փոխարեն, ինչպես դա կարող էր անել Իսրայելը։

Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է հրահրվել Ուկրաինայում Ռուսաստանի և Արևմուտքի պրոքսի պատերազմով կամ Արևմտյան Ասիայում իրանաիսրայելական պատերազմով, որտեղ Ռուսաստանն ու Իրանը կհայտնվեն բազմաբևեռության կողմում, իսկ ԱՄՆն ու Իսրայելը՝ միաբևեռության: Այս դիտարկումը հաստատում է այդ հակամարտությունների իմացաբանական բնույթը, որպես այդպիսին, ինչպես նաև դրանց դերը գլոբալ համակարգային անցման այս պատմական պահին: Երկու հակամարտությունների արդյունքը կորոշի, թե բազմաբևեռությունը կզարգանա՞ ամբողջ արագությամբ, թե՞ հանկարծակի կանգ կառնի որոշ ժամանակով:

Թարգմանությունը՝ Գ.Մ.ի

katehon.com

Տեսանյութեր

Լրահոս