Բաժիններ՝

Ո՞րն էր Ադամի հանցանքը

Անհնազանդությունը (Հռոմ. Ե 19): Անհնազանդությունը իրենից ենթադրում է նախապես տրված պատվիրան, և պատվիրանն էլ կերակրի վերաբերյալ եղավ, այսպիսով որկրամոլությունը մեղք համարվեց:

Սակայն, նա այն իր համար ոչ թե որպես սնունդ կերավ, այլ դրանով առավել գիտություն ստանալով՝ Աստծո նման բարին ու չարը ճանաչելու ցանկություն ունեցավ, այսպիսով գիտենալու անչափ բաղձանքը մեղք համարվեց:

Դարձյալ. «Ի՞նչ կա այդ պտղի մեջ» ասելով, այն իր համար հետաքրքրության առարկա կամ կիրք դարձրեց, կամ թերևս միայն վախ տալու համար այդ պատվերը տրվեց, մանավանդ Եվայի սիրտը չկոտրելու համար. նրա սերը Աստծո պատվիրանից նախամեծար համարեց, քանզի Ադամը գիտեր, որ պատվիրազանցությունը մեղք էր և դրա հետևանքը՝ ծանր և աղետալի (Ա. Տիմ. Բ 14):

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Կարդացեք նաև

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031