Բաժիններ՝

Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Դողս գյուղի 50-ամյա բնակչից ձեռք է բերում, օգտագործում և իրացնում է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Տվյալը ստուգելու ընթացքում նաև ստացվեց տեղեկություն, որ այս գործընթացին օժանդակում են 50-ամյա տղամարդու քույրն ու նրա որդին:

Դողս գյուղում դարանակալման ժամանակ Աշտարակի ոստիկանները նկատել են, որ ոսկեվազցին «Օպելը» կայանել է 50-ամյա տղամարդու տան մոտ, տանտերը մոտեցել է, և նրանք ինչ-որ բաներ են փոխանցել միմյանց:

Նույն օրը 47-ամյա ոսկեվազցին ձերբակալվել և իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվել է Աշտարակի բաժին: Պարզվել է, որ նրա ավտոմեքենայում սուբուտեքսի երկու հաբ կա, որոնք ձեռք է բերել «տելեգրամով»՝ վճարելով 60 հազար դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031