Բաժիններ՝

Դաշնակահար Էդուարդ Գևորգյանը դարձել է Santa Cecilia միջազգային մրցույթի դափնեկիր

Հայ պատանի դաշնակահար Էդուարդ Գևորգյանը մեծ հաջողությամբ է հանդես եկել Պորտուգալիայի Պորտո քաղաքում անցկացված Santa Cecilia International Junior Piano Competition մրցույթում՝ արժանանալով երրորդ մրցանակի։

Մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC)  անդամ է՝ ընդգծելով իր հեղինակությունն ու մասնագիտական բարձր մակարդակը։

Էդուարդի այս նվաճումը ոչ միայն տարիների նվիրումի ու երաժշտության հանդեպ անմնացորդ սիրո արդյունք է, այլև ապացույց այն հարուստ ներուժի, որ նա տանում է իր հետ դեպի նոր բարձունքներ։ Նա ընդամենը վերջերս ընդունվել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գործող աշխարհահռչակ Մոցարտեում համալսարանի դաշնամուրային բաժնի բակալավրիատ, ինչը նոր փուլի սկիզբ է նրա կրթության և ստեղծագործական ճանապարհին։

Էդուարդի մասնագիտական աճի և այս կարևոր հաղթանակի հիմքում կանգնած է նաև նրա ուսուցիչը՝ պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանը, ում հետևողական և նվիրված աշխատանքը մեծ ազդեցություն ունի պատանի երաժշտի ձևավորման վրա։

Էդուարդի մասնակցությունն այս մրցույթին հնարավոր է դարձել «Երաժշտություն հանուն ապագայի» և «Հովնանյան» հիմնադրամների աջակցությամբ, որոնց շնորհիվ հայ տաղանդը ևս մեկ անգամ ներկայացել է միջազգային բեմում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031