Առաջարկում եմ X հարթակում կատարել կարճ ու հստակ տեղեկատվական գրառումներ՝ «թեգելով» ավանդական արժեքների կարևորության մասին հրապարակավ խոսող ազդեցիկ մարդկանց․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վարչապետի աթոռը գրկածի՝ դեպի Սբ.Էջմիածին հայտարարած արշավանքն աննորմալ բան է նույնիսկ այսօրվա աննորմալ աշխարհի չափանիշներով։ Խնդիրն այն է, որ այդ աննորմալությունը մնում է «մեր մեջ». դրսի շատ ուժեր կա՛մ պատշաճ ձևով տեղեկացված չեն լինում բուն փաստերի մասին, կա՛մ մեր պասիվության ու լռութայն պատճառով շարունակում են «սովորական» հարաբերություններն իշխող վարչախմբի հետ։

Այստեղից հետևություն. արժի մի քանի րոպե ժամանակ կորցնել ու ճիշտ ձևով, ճիշտ հարթակներում իրականացնել «իրազեկման ու ահազանգման արշավ»՝ փորձելով չլռել, չհամակերպվել «խաղի ընթացքի» հետ և խնդիրը հասցնել «ճիշտ մարդկանց»։

Ուստի առաջարկում եմ հենց հիմիկվանից X հարթակում (նախկին թվիթեր) կատարել կարճ ու հստակ տեղեկատվական գրառումներ՝ «թեգելով» ավանդական արժեքների կարևորության մասին հրապարակավ խոսող ազդեցիկ մարդկանց, օրինակ՝ փոխնախագահ Վենսին և Իլոն Մասկին։ Կարծում եմ՝ քրիստոնեության վրա հարձակման հարցը նրանց կարո՛ղ է հետաքրքրել։

Նաև առաջարկում եմ օգտագործել #ChristianityUnderAttack և #BrotherInChrist հեշթեգները։

Եթե շատ լինեն գրառումները, 1% շանս կա, որ արդյունք կտա։

Առնվազն տեղեկատվական-քարոզչական իմաստով: Իսկ 1>0-ից. ինչո՞ւ չփորձել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031