Բաժիններ՝

Էրդողանը Կիպրոսի զավթման տարելիցին կոչ է արել «համակերպվել երկու պետությունների գոյակցության հետ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը վերահաստատել է Կիպրոսում երկու պետությունների ստեղծման լուծմանն իր երկրի աջակցությունը՝ միջազգային հանրությանը կոչ անելով համակերպվել միջերկրածովյան կղզու առկա բաժանման հետ, հայտնում է AFP-ն։

Կիպրոսը բաժանված է 1974 թվականից, երբ թուրքական ներխուժմանը հաջորդեց Նիկոսիայում տեղի ունեցած պետական հեղաշրջումը, որին աջակցում էր Հունաստանի այն ժամանակվա ռազմական խունտան։

Այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որը հռչակվել է 1983 թվականին, ճանաչում է միայն Անկարան։

«Մենք լիովին աջակցում ենք երկու պետությունների համակեցության վրա հիմնված հայեցակարգին»,- հայտարարել է Էրդողանը Կիպրոսի օկուպացված հատված կատարած այցի ժամանակ, որը նվիրված էր կղզի թուրքական զորքերի ներխուժման 51-րդ տարելիցին։

«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը համակերպվի տեղում առկա իրողությունների հետ»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարի այցը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Նյու Յորքում կազմակերպության կենտրոնակայանում Կիպրոսի մրցակից առաջնորդների միջև հանդիպումները «կառուցողական» են եղել՝ չնայած կղզու անցակետերի վերաբերյալ հարցերը չեն լուծվել։

Էրդողանը կիրակի օրը կոչ է արել «վերջ տալ ՀԿԹՀ-ի մեկուսացմանը»։

«ՀԿԹՀ-ի հետ պետք է հաստատվեն դիվանագիտական, քաղաքական և տնտեսական հարաբերություններ, և վերջապես պետք է վերջ դրվի այն անարդարությանը, որին տասնամյակներ շարունակ բախվում են կիպրոսցի թուրքերը»,- ասել է նա։

Խաղաղ բանակցությունների վերջին խոշոր փուլը ձախողվել է 2017 թվականի հուլիսին Շվեյցարիայի Կրան-Մոնտանա քաղաքում։

Էրդողանի հայտարարությունից կարճ ժամանակ առաջ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը միանգամայն հակադիր կոչ էր արել․ բանակցություններ անցկացնել կղզու վերամիավորման շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031