Հայաստանի կառավարությունը տարեսկիզբը նշանավորել էր տարբեր նախարարություններին ենթակա հիմնադրամների ստեղծումով, որոնք բոլորը փաթեթավորել ու պայմանավորել էր ստեղծված անհրաժեշտությամբ։ Իսկ տարվա ընթացքում արդեն տեսանելի դարձավ, թե ինչպես են պետական բյուջեից հսկայական գումարներ, աստղաբաշխական դրամաշնորհներ ուղղվում նորաստեղծ հիմնադրամներին։
«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, 2020 թվականից հետո ինձ ոչ մի օր, ոչ մի ժամ ապահով չեմ զգում. Անկանխատեսելի մթնոլորտում է Հայաստանը: Այս իրավիճակում առողջ ապրելակերպ քարոզելը, հեծանիվը և այլն հատուկ են արվում: Ես նորմալ կհամարեի, եթե մենք նորմալ պայմաններում ապրեինք, բայց կյանքը ցույց է տվել, հատկապես՝ վերջին 4 տարիներին, որ երբ լինում է շատ լարված, ողբերգական մթնոլորտ, իրենք ընտանիքով սկսում են ակտիվանալ, ինչ-որ բաներ անել՝ կերակուր կամ առողջ ապրելակերպ գովազդել»: