«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, 2020 թվականից հետո ինձ ոչ մի օր, ոչ մի ժամ ապահով չեմ զգում. Անկանխատեսելի մթնոլորտում է Հայաստանը: Այս իրավիճակում առողջ ապրելակերպ քարոզելը, հեծանիվը և այլն հատուկ են արվում: Ես նորմալ կհամարեի, եթե մենք նորմալ պայմաններում ապրեինք, բայց կյանքը ցույց է տվել, հատկապես՝ վերջին 4 տարիներին, որ երբ լինում է շատ լարված, ողբերգական մթնոլորտ, իրենք ընտանիքով սկսում են ակտիվանալ, ինչ-որ բաներ անել՝ կերակուր կամ առողջ ապրելակերպ գովազդել»:
Երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանի տիկինն իրականացնում է այն ծրագիրը, որով իր ամուսինը եկել է իշխանության:
«Ե՛վ ռուսը, և՛ եվրոպացին, և՛ ամերիկացին մեզ ձեռք են առնում. Դարձել ենք իզգոյ: Բոլորս գիտենք, որ վերջին տարիներին գլոբալ աշխարհն ուզում է օպտիմալանալ, փոքր երկրները մտնեն մեծ երկրների տակ, և այստեղ մենք ունենք երկու տարբերակ՝ կա՛մ Ռուսաստան, կա՛մ Թուրքիա: Երբ ասում էին, որ քաղաքապետարանը բարձրախոսներ է բերում, որպեսզի մարդկանց առավոտներն արթնացնեն երաժշտության տակ, ես սարսափեցի, ասացի՝ սրանք հաստատ նամազ են ուզում մեր ջանին կապեն»։
Դերասանուհի, երգչուհի Արմինե Գրիգորյանը բարբարոսություն է համարում այն, որ «Եռաբլուրում» տեղի ունեցած խայտառակ միջադեպից հետո, երբ ոստիկանները ուժով հեռացրել էին զոհված զինծառայողներին, իսկ հետո դատի տվել նրանց: