Նիկոլ Փաշինյանն ու ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը Չարենցավանում այսօր հարսանիքի են մասնակցելու։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Չարենցավանում Անձնագրային բաժինը փակելու դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից Գևորգ Հակոբյանը։
Ըմբշամարտի մրցաշարի որակավորման փուլի և կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան այսօր, իսկ եզրափակիչները` հաջորդ օրը:
Արցախի ցեղասպանության մասնակից, հազարավոր զոհերի պատասխանատու, Տավուշի տարածքները թշնամուն հանձնած թշնամու գործակալ պաշտոնյաները երջանիկ ժպիտները դեմքերին վայելում են կյանքը թանկարժեք եվրոպաներում։
Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
Երևանում օգոստոսի 6-ին ամենաշոգ ցերեկը եղել է 2017թ-ին՝ + 41,6, իսկ ամենասառը գիշերը՝ 1978թ-ին՝ +12,4 աստիճան:
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակեց Երևանի հիմնախնդիրների մասին Gallup-ի նոր՝ «Ասեք, չասեք…» խորագրով հարցման արդյունքները։ Ասուլիսին ներկա էր նաև հանրային գործիչ Արթուր Չախոյանը, որն առավել հայտնի է քաղաքապետարանի, վարչական շրջանների ղեկավարների այս ու այն թերացումները բացահայտելով և քաղաքային բյուջեի գումարների մսխման, վատնման մասին տարբեր արձանագրումներով։
27,3 տոկոսը միանշանակ բարձր է գնահատել կոռուպցիոն ռիսկերի դրսևորման մակարդակը, 19.8 տոկոսը՝ ավելի շուտ՝ բարձր։ 30,1 տոկոսի կարծիքով՝ այդ դրսևորումների մակարդակը ցածր է, իսկ 22,8 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։ Այսինքն՝ 47 տոկոսից ավելին նշել է՝ կոռուպցիոն դրսևորումներ կան, և դրանք բարձր են։
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն այսօր կրկին անդրադարձել է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված արցախահայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքին, ինչպես նաև արցախահայերի իրավունքների առաջմղման համար ստեղծված հատուկ հանձնախմբի աշխատանքներին։
«Ըստ ձեզ՝ Տիգրան Ավինյանը պե՞տք է շարունակի պաշտոնավարումը, թե՞ պետք է հրաժարական տա»․ «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն իր վերջին՝ «Ասեք, չասեք…» խորագրով հարցման ժամանակ նաև այս հարցն է ուղղել մայրաքաղաքի բնակիչներին։
Հարցվածների 55 % -ը բացասական է գնահատել սակուրաներով ու հուդայածառերով ծառերը փոխարինելու գաղափարը
«Գելլափ» միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արման Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս անգամ ներկայացրեց Երևանի հիմնախնդիրների վերաբերյալ կատարած վերջին՝ «Ասեք, չասեք․․․» խորագրով հարցման արդյունքները։
Գագիկ Ծառուկյանը Փարիզում է, մեր մարզիկների կողքին. օլիմպիական առաջին մեդալը՝ մարմնամարզությունից
Լոկալ Վենեցիաներից՝ մինչև ասֆալտապատման խնդիրներ. Երևանի բնակիչները դժգոհ են
Երևանցիները դժգոհում են աղբահանությունից, ջրամատակարարումից և էլեկտրաէներգիայի մատակարարումից
«Խնդիրը նրա անլուրջ երևալը չէ, խնդիրը մեր՝ որպես պետություն ու հասարակություն անլուրջ երևալ/լինելն է»:
Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Chessy» թիմը դարձել է աշխարհի կայծակնային շախմատի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր:
Գուրգեն Արսենյանը, ըստ շրջանառվող լուրերի, ՌԴ-ում դեսպանի պաշտոնում կփոխարինի Վաղարշակ Հարությունյանին:
Օգոստոսի 4-ի ժամը 15.00-ի սահմաններում Սևանա լճի ափամերձ տարածքում ծառայություն իրականացնող պարեկներին քաղաքացիները հայտնել են, որ Սևանա լճում մարդ է խեղդվում։
Իրաքը և Սաուդյան Արաբիան կապող «Արար» հսկիչ անցակետում մի քանի ամերիկյան ռազմական ավտոշարասյուներ են նկատվել
#ՀԻՄԱ. Gallup-ի նոր՝ «Ասեք, չասեք…» խորագրով հարցումը Երևանի հիմնախնդիրների մասին. #ՈւՂԻՂ
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այսօր առավոտյան Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։
Պաշտպանը հանձնառու է ներդնելու իր մանդատին վերաբերելի ամբողջ գործիքակազմը` այցի ընթացքում արձանագրված խնդիրները լուծելու նպատակով
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
«Երբ Ադրբեջանն ազատագրեց իր հողերը օկուպացիայից, Ֆրանսիան ցույց տվեց իր իրական դեմքը», – երեկ Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն՝ ընդունելով Ադրբեջանում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպան Վինտա Սոմայի հավատարմագրերը։
Ըստ իրաքյան աղբյուրների՝ որոշ ամերիկյան ուժեր կարող են մնալ խորհրդատուների դերում։
ԻՊԲ-ի հաղորդագրությունում նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում գտնվող Քֆարկելա շրջանում «հարված են հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտին և ահաբեկչական ենթակառուցվածքին»
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն երեկ Թեհրանում հանդիպել է Իրանի նորընտիր նախագահի Մասուդ Փեզեշքիանի հետ։
Մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է քաղաքապետին, ինչպես նաև խմբակցություններին
Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Վահե Դոլմազյանը, ով քննում է ամենասկանդալային քրեական գործերը, դատավորի պաշտոնին նշանակվել է 2022 թվականին։