Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը 1/4 եզրափակչում են

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Փարիզ-2024-ում:

Փարիզի Champ-de-Mars Arena ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի որակավորման փուլում Ալեքսանյանը մրցեց Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Սյունգյունի հետ և առավելության հասավ 9:0 հաշվով:

Մալխաս Ամոյանը ևս հաղթանակով մեկնարկեց Փարիզ-2024-ում:

Champ-de-Mars Arena-ում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի առաջին գոտեմարտում Ամոյանը մրցեց Ֆինլանդիայից Կունարի Սարկինենի հետ: Հայաստանը ներկայացնող ըմբիշը գերազանցեց 8:0 հաշվով:

Ըմբշամարտի մրցաշարի որակավորման փուլի և կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան այսօր, իսկ եզրափակիչները` հաջորդ օրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031