
Ռուսաստանն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Սերգեյ Շոյգու

Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
Նա ընդգծել է, թե կարևոր է երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական առաջընթացի համար:
Շոյգուն նշել է, որ երկկողմ համագործակցության օրակարգում շատ կարևոր հարցեր կան, որոնք հաջողությամբ լուծվում են։ Որպես օրինակ նա մատնանշել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի իրականացումը` հավելելով, որ եռակողմ սկզբունքով մեծ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ։