![](/banners/BeFunky-design.jpg)
Աղստև գետում հայտնաբերվել է ջրահեղձված քաղաքացու դի. որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
![](https://168.am/wp-content/uploads/2024/08/imgonline-com-ua-Resize-1pEy1SNSbpiRfN9W.jpg)
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 5-ին ժամը 15:14-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են Աղստև գետը լողալու և կորել տեսադաշտից։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ փրկարարները և ջրափրկարարները գետից հայտնաբերել և ափ են դուրս բերել Հ․ Է․-ի (ծնված 1990 թ․) ջրահեղձված դին։Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է 44 փրկարարական ծառայող (որից 5-ը՝ ջրափրկարար)։
Մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
Փրկարարների կողմից երկու տեղամասում սահմանվել է հերթապահություն։