«Երբ տարածաշրջանը խոշոր ու անվերահսկելի պայթյունից հինգ է պակաս, հուշենք գոնե, որ էդ հեծանիվից իջնի՝ գա, նստի պաշտոնական աշխատասենյակում». Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ տարածաշրջանը խոշոր ու անվերահսկելի պայթյունից հինգ է պակաս, հուշենք գոնե, որ էդ հեծանիվից իջնի՝ գա, նստի պաշտոնական աշխատասենյակում:

Որովհետև, երբ հատուկ կապերով զանգեր ստանա զանգողների մոտ տպավորություն չստեղծվի, որ պայթելուց հինգ պակաս ռեգիոնի էպիկենտրոնում գտնվող ու առաջինը վարի գնացող երկրի ղեկավարը այնքան է կտրված իրեն շրջապատող ծայրահեղ պայթյունավտանգ իրականությունից ու այնքան չի հարգում իր երկիրը, իր պաշտոնն ու պատասխանատվության չափաբաժինը, որ այդ ընթացքում ոչ թե ողջ ուժային ու դիվանագիտական ռեսուրսին հրահանգել է 24 ժամ լինել տեղում, մշակել և օպերատիվ կերպով ունենալ անվտանգային տարբեր սցենարների զարգացման պարագայում գործարկման ենթակա քաղաքական և անվտանգային դիրքավորումներ այլ դրա փոխարեն զբաղված է վելովլոգինգով:

Հ.Գ. Խնդիրը նրա անլուրջ երևալը չէ, խնդիրը մեր՝ որպես պետություն ու հասարակություն անլուրջ երևալ/լինելն է»:

Տեսանյութեր

Լրահոս