
Ուկրաինայում գրանցվել են COVID-ի նոր շտամով վարակվելու առաջին դեպքերը

Ուկրաինայում գրանցվել են FLiRT նոր կորոնավիրուսային շտամով վարակվելու առաջին երեք դեպքերը։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոտսի»-ն, այս մասին հայտնել է երկրի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Իգոր Կուզինը։ Նրա խոսքերն օգոոստոսի 5-ին հրապարակվել են Ուկրաինայի առողջապահության նախարարության «Տելեգրամ»-ի ալիքում։
«Անցյալ շաբաթ հայտնաբերվել է FLiRT կորոնավիրուսի ենթափոխանակության երեք դեպք՝ երկուսը Կիևում և մեկը՝ Իվանո-Ֆրանկովսկի մարզում։ Վարակվել են վաթսուննանց երկու կին և տղամարդ», – հրապարակման մեջ մեջբերվել են բժշկի խոսքերը։
Նա ընդգծել է՝ նոր շտամն ազդում է թուլացած իմունիտետի վրա, և նույնիսկ նախկինում պատվաստված մարդիկ կարող են հիվանդանալ։