
«Նոա»-ն հաղթեց ԱԵԿ-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի խաղում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Նոան» ընդունել էր ԱԵԿ-ին և հաղթեց 3-1 հաշվով։
22-րդ րոպեին մրցակցին առաջ մղեց Գարսիան, իսկ 34-րդ րոպեին Պինսոնը հավասարեցրեց հաշիվը։
67-րդ րոպեին մեր թիմի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի սեփական տուգանայինի մատույցներից գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, իսկ ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Գրեգորիոն հաշիվը դարձրեց 3-1։
Այսպիսով, մեր թիմը կամային հաղթանակ տարավ և պատասխան խաղից առաջ, որը կկայանա 9 օր անց, 2 գնդակի առավելություն ունի։